Ջուլիան Ասանժը Էկվադորի դեսպանատանը գտնվելու ընթացքում 2 երեխա է ունեցել
Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապաստանած ժամանակ 2 երեխա է ունեցել իր փաստաբանից։ Այս մասին գրում է Euronews-ը։
Ասանժն այժմ գտնվում է Բելմարշի բանտում ու սպասում է տեսնել, թե արդյոք նա կարտահանձնվի ԱՄՆ-ին՝ լրտեսության մեղադրանքով, թե ոչ։
YouTube- ում տեղադրված տեսանյութում այս բացահայտումն արել է փաստաբան Ստելլա Մորիսը, ասելով, որ իրենք նշանված են ու ցույց է տվել Ասանժի 2 երեխաներին։ Երեխաներից մեկը 3-ամյա Գաբրիելն է, մյուսը՝ 1-ամյա Մաքսը:
«Ես զգում եմ, որ հիմա պետք է անեմ դա, քանի որ այսքան տարիներ շատ քայլեր եմ ձեռնարկել և ես զգում եմ, որ Ջուլիանի կյանքը կարող է ավարտվել», - արցունքներն աչքերին ասել է Մորիսը։
Մորիսը նշել է, որ հանդիպել են 2011թ․-ին և միասին են 2015 թ.-ից: Նա Ասանժի իրավաբանական թիմի անդամ էր: