«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռակիտիչն իրեն համեմատել է կարտոֆիլի պարկի հետ
Կատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսեց իր ապագայի մասին: Այդ մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնում է Mundo Deportivo–ն:
Ըստ նրա, ինքն ի վիճակի է որոշել իր մարզական կարիերան շարունակելու տեղը:
«Ես կարտոֆիլի պարկ չեմ: Ես կարող եմ առանց որևէ մեկի որոշում կայացնել, թե հետագայում ինչ եմ անելու: Ես ուզում եմ լինել այնտեղ, որտեղ ինձ սիրում և հարգում են: Եթե այստեղ, ապա լավ, եթե ոչ, ապա ոչ», - ասել է Ռակիտիչը:
Նշվում է, որ Ռակիտիչի հետ «Բարսելոնայի» պայմանագիրն ավարտվում է հաջորդ տարի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները