Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը չի բացառում, որ կարող է դատավոր Դանիբեկյանի գործողությունների վերաբերյալ հաղորդում ներկայացնել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը կրկին դիմում է հասցեագրել Երևան քաղաքաի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Ա. Ասլանյանին։ Դիմումը նա հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։
Փաստաբանը Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունների վերաբերյալ մի շարք հարցեր է հասցեագրել Ասլանյանին՝ ակնկալելով պատասխանները ստանալ հնարավորինս սեղմ ժամկետում։
«Խնդրում եմ ներկայացված հարցերին պատասխանել հնարավորին սեղմ ժամկետում՝ էլեկտրոնային եղանակով, քանի որ այդ պատասխաններն անհրաժեշտ են հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար»,-հիմնավորել է Խուդոյանը։
Նա կրկնել է նախկինում դատարանի աշխատակազմի ղեկավարին հասցեագրած, բայց այդպես էլ սպառիչ պատասխաններ չստացած հարցերը։ Մասնավորապես նշել է.
«Խնդրում եմ ստորև համարակալված հարցադրումներին պատասխանել առավել հստակ և նույն համարակալմամբ․
1. Կոնկրետ ո՞ր օրն է Ձեզ հայտնի դարձել, որ տիկին Դանիբեկյանը ժամանակավոր անաշխատունակության վիճակում է գտնվելու մինչև ապրիլի 16-ը:
2. Ի՞նչ եղանակով է ստացվել այդ տեղեկությունը:
3. Մինչև սույն դիմումը ստանալը Դուք կամ դատարանի աշխատակազմի կամ դատարանի այլ ներկայացուցիչ փորձ կատարե՞լ է ճշտել՝ տիկին Դանիբեկյանը համաձայն է արդյոք, որ բացակայության հիմքերը /առողջական վիճակը, հիմնավորող փաստաթղթերը/ ներկայացվեն պարոն Քոչարյանի պաշտպաններին:
4. Սույն դիմումը ստանալու պահից մինչև պատասխան ներկայացնելու պահը Դուք կամ դատարանի աշխատակազմի կամ դատարանի այլ ներկայացուցիչ փորձ կատարե՞լ է ճշտել՝ տիկին Դանիբեկյանը համաձայն է արդյոք, որ բացակայության հիմքերը /առողջական վիճակը, հիմնավորող փաստաթղթերը/ ներկայացվեն պարոն Քոչարյանի պաշտպաններին:
5. Արդյոք 2-րդ և կամ 3-րդ հարցում նշված գործողությունների արդյունքում տիկին Դանիբեկյանը տվել է իր համաձայնությունը:
6. Համաձայնության բացակայության դեպքում՝ ինչ պատճառաբանությամբ է հրաժարվել տիկին Դանիբեկյանը տեղեկատվություն տրամադրելուց:
7. Արդյոք իրականությանը համապատասխանում է համացանցում հայտնված այն տեղեկությունը, որ տիկին Դանիբեկյանի բացակայության պատճառը քթի վիրահատությունն է:
8. Եթե այո, երբ է Ձեզ կամ դատարանի աշխատակազմի կամ դատարանի այլ ներկայացուցչի հայտնի դարձել այդ տեղեկությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկություն չի ստացել Աննա Դանիբեկյանի կողմից գործի քննությունից հրաժարվելու մասին
- Նախագահ Արմեն Սարգսյանն անպայման դիրքորոշումը կարտահայտի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի դիմումի վերաբերյալ
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀ Քրեակատարողական ծառայության
- Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից. Ասյա Օվանյան
- Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻՊ-ը գրություն է պատրաստում ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար
- Արամ Վարդևանյան. Եթե դատախազությունը միջնորդություններում առաջնորդվի երկակի ստանդարտներով, դա կլինի իրավունքի կոպիտ խախտում
- Հայկ Ալումյան. Փաշինյանի ահաբեկչական քայլերն իրենց նպատակին ծառայել են
- Ալումյան. Դատարանի նախագահը կամ անտեղյակ է, կամ միտումնավոր օրենք է խախտում
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ դիմումն է ներկայացրել ՄԻՊ-ին
- Արամ Վարդևանյան. Պետք է սեղմ ժամկետում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ
- Հովհաննես Խուդոյան. ԲԴԽ նախագահի վերջին հարցազրույցից հետո արդյունքը պարզ է, բայց հետաքրքիր է, թե ինչ է գրվելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան