Պարսյան. Իմ հաշվարկներով մենք արդեն իսկ կորցրել ենք մեր կուտակած միջոցների 15-20%-ը
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հերթական հոդվածում գրում է, որ Էստոնիան քննարկում է ժամանակավորապես դադարեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճարները։
«Քննարկումների, բանավեճերի ժամանակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հեղինակները, կողմնակիցները հաճախ են մատնանշում Էստոնիայի «հաջողված» փորձը, որը գործում է 2002 թվականի մայիսի 1-ից։ Եվ ահա, Կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարելու համար Էստոնիայի կառավարությունը քննարկում է դադարեցնել պարտադիր կուտակայինի բաղադրիչի հատկացումները, ինչը թույլ կտա նվազեցնել պետական բյուջեի նկատմամբ ֆինանսական ճնշումը (https://bit.ly/2K0LMMO)։
Ի դեպ, 2008-2009 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամ իպատճառով Էստոնիան մեկ անգամ արդեն դադարեցրել է պարտադիր կուտակային համակարգը (01.06.2009-31.12.2010թթ․)։ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը մեծ ֆինանսական բեռ է նաև Հայաստանի պետական բյուջեի համար, մասնավորապես՝ 2020 թվականի ընթացքում շուրջ 70 մլրդ դրամ փոխանցվելու է մասնավոր ֆոնդերի կառավարիչներին, երբ այդ գումարները կարող ենք և պետք է օգտագործենք ներկայիս սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու նպատակով։
Հիշեցնեմ նաև, որ մեր կուտակած միջոցները ներկայումս փոշիանում են, քանի որ մեր գումարների 30%-ը ներդրվել է արտասահմանյան արժեթղթերի մեջ, որոնք հիմա կտրուկ արժեզրկվել են: Իմ հաշվարկներով մենք արդեն իսկ կորցրել ենք մեր կուտակած միջոցների 15-20%-ը, և կորուստները դեռ շարունակվում են. դա արձանագրելու համար կարող եք ստուգել Ձեր կուտակային հաշիվները: Սրա մասին նախկինում զգուշացրել էինք, սրա դեմ պայքարել: Կարծում եմ` իրական կորուստները ավելի մեծ կլինեն, քանի որ ֆոնդերի փայերը դրամով են, իսկ դրամը ներկայումս արժեզրկվել և դեռ արժեզրկվելու է: Հետևաբար, օր առաջ պետք է դադարեցնել կուտակային համակարգը»,- հոդվածում գրել է Սուրեն Պարսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պարսյան. Կազմակերպությունների համար բնական գազի սակագինը ավելանում է
- Կարագի դեֆիցիտ, թե՞ գերիշխող դիրքի չարաշահում.Սուրեն Պարսյանի դիտարկումը
- Սուրեն Պարսյան. Որքանո՞վ է Հայաստանն ինքնաբավ արտակարգ դրության պայմաններում
- Որոշ տուրիստականներ կորոնավիրուսի պատճառով կդադարեցնեն իրենց գործունեությունը. Պարսյան
- Սուրեն Պարսյան. Փոքր բիզնեսը նոր սերնդի ՀԴՄ-ների համար նախատեսվածից 2 անգամ ավելի կվճարի
- ՏՄՊՊՀ–ն խուսափում է քաղաքական պատասխանատվությունից. Սուրեն Պարսյան
- Ո՞ւմ եք վստահում Ձեր կուտակային կենսաթոշակային միջոցները
- ID քարտի՝ կուտակային բաղադրիչ. ուրիշի փողերը հաշվելո՞ւ թե՞ կուտակելու մեխանիզմ
- ID քարտերը կուտակային կդառնան
- ԿՀԻԿ. Ինչպես կարող եք հետևել Ձեր կուտակային կենսաթոշակային միջոցներին
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի