Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է անում գործողություններ ձեռնարկել կաթնամթերքի արդյունաբերության ոլորտում
Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Դիդյե Գիյոմը Եվրամիությանը (ԵՄ) կոչ է արել շտապ միջոցներ ձեռնարկել կաթնամթերքի արդյունաբերությանն օգնելու համար, փոխանցում է regnum.ru-ն։
«Ես խնդրում եմ Եվրամիությանը ճիշտ որոշումներ կայացնել », - ասել է Դիդյե Գիյոմը:
Նախարարի խոսքով, Եվրահանձնաժողովը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի շուկային աջակցելու համար:
Նա նաև ԵՄ-ից խնդրել է հնարավորություն տալ պանրի արտադրողներին սառեցնել իրենց արտադրանքը, ինչն այսօր արգելված է:
Նշվում է, որ Ֆրանսիայում կաթնամթերքի ոլորտը ստիպված է արտադրությունը 5% -ով կրճատել։
Ավելի վաղ Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարը կոչ էր անում քաղաքապետերին նպաստել երկրում սննդի շուկաների բացմանը: