Կորոնավիրուսի պատճառով Նիդեռլանդներում ոչնչացվել է 140 միլիոն կակաչ
Նիդեռլանդներում ծաղկի ընկերությունները ստիպված ոչնչացրել են 400 միլիոն ծաղիկ կորոնավիրուսի համավարակի ֆոնին պահանջարկի նվազման պատճառով։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրել է New York Times թերթը՝ հղում անելով Royal Flora Holland -ի վաճառքի գծով մենեջերին։
Նա նշել է, որ ոչնչացված ծաղիկների թվում է 140 միլիոն հոլանդական կակաչ։
«Այս վիրուսը հարվածել է մեզ հենց կակաչի վաճառքի առումով»,- ասել է նա։
Այսպիսով, վաճառքի մեկնարկից չորս շաբաթվա ընթացքում շրջանառությունը 50 տոկոսով պակաս է եղել, քան 2019 թվականին։
Երկիրը կորցրել է նաև հարյուրավոր զբոսաշրջիկների, ովքեր տարվա այս ժամանակ գնում էին տեսնելու Հոլանդիայի հիմնական տեսարժան վայրերից մեկը՝ կակաչի դաշտերը Լիսսեում: