Մարզպետ. Շիրակում վիրուսը հաղթահարել է 5 բնակիչ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է, որ մարզի 5 բնակիչներ առանց էական բարդությունների հաղթահարել են վիրուսային հիվանդությունը և դուրս գրվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից։
«Այս պահին հիվանդանոցում 11 հիվանդ ունենք, որոնցից մի քանիսը շատ շուտով ևս կվերադառնան իրենց տներ»,-նշել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 12-ի ժամը 11։00-ի դրությամբ հասել է 1013-ի: Բուժվածների ընդհանուր թիվը հասել է 197-ի, մահացել է 13 քաղաքացի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին