ՌԴ-ում կորոնավիրուսից 63-ամյա հայ է մահացել. vestivrn.ru
ՌԴ Վորոնեժ քաղաքում կորոնավիրուսից երկրորդ պացիենտ է մահացել է։ Մահացող տղամարդը եղել է 63 տարեկան, հայ, որը Մոսկվայից Վորոնեժ էր գնացել մարտի 24-ին։ vestivrn.ru-ի հաղորդմամբ, մարզային օպերատիվ շտաբից հայտնել են, որ նա տեղափոխվել է հիվանդանոց ապրիլի 12-ին։ COVID-19-ի վերջնական թեստը նրա մոտ դրական արդյունք էր ցույց տվել:
Տղամարդը պատմել է, որ սուր շնչառական վիրուսային վարակի առաջին նշանները, հայտնվել էին ապրիլի 2-ին, բայց բուժօգնության չի դիմել։ Երբ ինքնազգացողությունը վատացել էր, տղամարդը կանչել էր շտապ օգնություն։ Բժիշկները նրա մոտ կասկածել էին կորոնավիրուս և հոսպիտալացրել մասնագիտացվար հիվանդանոց: Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) նրա մոտ երկկողմանի թոքաբորբ էր ցույց տվել: Անմիջապես սկսվել էր բուժումը: Ինտենսիվ թերապիայի ֆոնին հիվանդի վիճակը տատանվում էր. բարելավման ժամանակահատվածները բժիշկներին հույս էին տալիս, որ նա կառողջանա: Բժիշկները կիրառել են բուժման առավել ակտուալ սխեմաները, և գործադրել են բոլոր հնարավոր ջանքերը հիվանդին փրկելու համար, կապի միջոցով խորհրդատվություն է անցկացվել առաջատար մասնագետների հետ: Ապրիլի 8-ից հիվանդին թոքերի արհեստական օդափոխության սարք էր միացվել։ Բուժումը բարդացել էր, քանի որ հիվանդն ունեցել էր սրտանոթային և շնչառական համակարգերի լուրջ քրոնիկ հիվանդություններ։ Բժիշկները մինչև վերջ պայքարել են տղամարդու կյանքի համար, սակայն ապրիլի 12-ին նա մահացել է:
Տղամարդու հետ շփում ունեցած բոլոր մարդիկ գտնվում են բժշկական հսկողության տակ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 1786 նոր դեպք. Գազետա.ռու
- Կորոնավիրուսով հոսպիտալացված ՌԴ ժողովրդական արտիստ Նադեժդա Բաբկինան կոմայի մեջ է
- Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել
- ՌԴ նախագահի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան