Տոկիոյի օլիմպիական խաղերի տեղափոխումը ՄՕԿ-ի համար մի քանի հարյուր միլիոն դոլար կարժենա
Տոկիոյի օլիմպիական խաղերը 2021 թ․ տեղափոխման ծախսերը ՄՕԿ-ի համար կարժենան մի քանի հարյուր միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը՝ welt.de-ին, փոխանցում է ՀԱՕԿ-ը:
«Դեռ հաշվարկ չի կատարվել, բայց փաստ է, որ լրացուցիչ մեծ ծախսեր կառաջանան:
ՄՕԿ-ը տևական ժամանակ չէր համաձայնում հետաձգել խաղերը, հիմնականը` ֆինանսական կորուստների պատճառն էր։ Ամենամեծ վնասը հասցվել է Ճապոնիային։ Այդ երկիրը նախապատրաստության վրա ծախսել է ավելի քան 12 միլիարդ դոլար»,- նշել է ՄՕԿ-ի նախագահը:
Ըստ փորձագետների, խաղերի տեղափոխումը գովազդատուների համար կարժենա ավելի քան 1 միլիարդ դոլար: Ազգային օլիմպիական կոմիտեների և մասնակից երկրների ֆինանսական կորուստները դեռ պետք է հաշվարկել:
Խաղերը տեղափոխելու պայմանավորվածության համար ընդամենը երեք օր է պահանջվել, իսկ նոր ժամկետների ընդունման համար՝ վեց օր։ Հարցերի լուծմանը աջակցել է առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Առաջնահերթությունը տրվել է մարզիկների և խաղերում ներգրավված անձանց առողջության պահպանմանն ու կորոնավիրուսի տարածման խոչընդոտմանը: