ԱՆ. Կորոնավիրուսային հիվանդությունից մահացած քաղաքացին ունեցել է երկկողմանի թոքաբորբ
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ։
Նա հայտնում է նաև, որ ապրիլի 12-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք, 14 մարդ առողջացել է։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ հասել է 1039-ի:
Հարակից հրապարակումներ`
- 13.04.2020. Կորոնավիրուսի 26 նոր դեպք է հաստատվել, մեկ մահ
- 12.04.2020. Կորոնավիրուսի 47 նոր դեպք է հաստատվել
- 11.04.2020. Կորոնավիրուսի 29 նոր դեպք է հաստատվել, գրանցվել է ևս մեկ մահ
- ԱՆ. «Նորք» ինֆեկցիոնում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան նոր դեպք
- ԱՆ. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան