Արսեն Թորոսյան. Թեստավորման թափ հավաքելու պրոցեսը սկսված է
Կառավարության արտահերթ նիստի մեկնարկին՝ օրակարգը հաստատելուց հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսի վարակակիրների վերաբերյալ վերջին տվյալները։
«Ուզում եմ տեղեկացնել, որ շաբաթ և կիրակի օրերին բավական մեծ թվով թեստեր են արվել։ Այսինքն, այն նպատակադրումը, որ ունեինք մեծացնելու թեստավորուման հնարավորությունը, իրագործվում է։ Օրինակ շաբաթ օրը 680 թեստ է արվել, իսկ կիրակի օրը՝ 467 թեստ»,-ասաց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ այսինքն, գործնականում կա՞ օրական 1000 թեստ անելու հնարավորություն, պարզապես պե՞տք է ցուցում ունենանք։
«Այսինքն, մենք չպետք է փողոցից մարդուն հրավիրենք, ասենք, կներեք, եկեք ձեզ թեստ անենք»,-նկատեց Փաշինյանը։
Թորոսյանը մանրամասնեց, պետք է լինի և ցուցում, և թափ հավաքելու պրոցես։
«Բոլոր բուժհաստատություններին ուղարկվել են հանձնարարականները՝ ինչպե՞ս նմուշառել, ո՞ւր ուղարկել, լոգիստիկ նոր համակարգ է ստեղծվել, էլեկտրոնային համակարգն է ներդրվում։ Փաստացի այս պահին վեց լաբորատորիաներում են իրականացվում այդ հետազոտությունները, հավանաբար հետագայում ևս մեկը կավելանա, մոտակա մեկ շաբաթվա ընթացքում»,-ասաց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան