Ռիո դե Ժանեյրոյում Քրիստոսի արձանը «կրել» է բժշկական հագուստ
Ռիո դե Ժանեյրո քաղաքում՝ Կորկովադու լեռան գագաթին Հիսուս Ամենափրկիչ արձանին Զատկի տոնին «հագցրել» էին բժշկական հագուստ՝ ի նշան համերաշխության բժիշկների, որոնք ներկա պահին կորոնավիրուսի դեմ հերոսական պայքար են մղում։ Նման կերպ ակցիայի կազմակերպիչները շնորհակալություն են հայտել ողջ աշխարհի բժիշկներին։
News.ru-ի հաղորդմամբ, Globo հեռուստաալիքի տվյալներով, արձանն իր նոր տեսքը ստացել է ի շնորհիվ լուսավորության։ Հուշարձանի վրա տարբեր լեզուներով հայտնվել է «շնորհակալություն» բառը։ Բացի այդ, հուշարձանի վրա հայտնվել են կորոնավիրուսից առավել տուժած երկրների՝ ԱՄՆ, Իսպանիա, Իտալիա, Չինաստան, նաև Բրազիլիա, ազգային դրոշների գույները։
Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է 1220 մարդ, երկրում ավելի քան 22 հազար 160 վարակման դեպք կա։ Բրազիլիայում 97-ամյա կինը, որը եղել է պացիենտներից ամենատարեցը, բուժվել է։ Նա հոսպիտալացվել էր վարակի ախտանիշներով ապրիլի 1-ին, քչերը կարող էին կարծել, որ նա կհաղթի COVID-19-ին։ Չնայած դրան, ապրիլի 12-ին բրազիլուհին դուրս է գրվել հիվանդանոցից։ Բժիշկների և բուժքույրերի ծափահարությունների ներքո նրան դուրս են հանել հիվանդանոցից հաշմանդամի սայլակով։
Հարակից հրապարակումներ`
- Բրազիլիայում մահացել է կորոնավիրուսով վարակված նորածին
- Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 200-ի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան