«Հույսի երաժշտություն». Բոչելիի առցանց համերգը դիտել է 24 մլն մարդ
Իտալական երաժշտության խորհրդանիշ Անդրեա Բոչելին Զատիկի կիրակի համերգով հանդես եկավ Միլանի Դուոմո դատարկ տաճարում, երբ գրեթե ամբողջ աշխարհում մարդիկ փակված են իրենց տներում՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այս մասին գրում է Euronews-ը։
Համերգը կրում էր «Հույսի երաժշտություն» խորագիրը։
Բոչելին երգեց Միլանում, որն Իտալիայում ամենաշատ տուժած վայրն է։ Միայն Լոմբարդիայում, որի կենտրոնն է Միլանը, գրեթե 60,000 դեպք է գրանցվել՝ մահվան 10,000 ելքով:
Առցանց համերգը ներառում էր նաև դրամահավաքի արշավ, որը ստեղծվել է Բոչելիի անվան հիմնադրամի կողմից՝ հիվանդանոցներին օգնելու համար։
Համերգը դիտել է մոտ 24մլն մարդ։