3 ամսով արգելվում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների արտահանումը ԵԱՏՄ տարածքից դուրս
Երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներկրվող պարենային և գյուղատնտեսական որոշ ապրանքների մաքսատուրքերը մինչև հունիսի 30-ը կզրոյացվեն: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում:
«Սա այլընտրանքային ճանապարհ է ապահովելու տեղական պահանջարկը, պարենային ապահովվածությունը, ոչ միայն ՀԱյաստանում, այլև ԵԱՏՄ ամբողջ տարածքում»,-տեսանյութում մանրամասնում է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։
Նա նաև տեղեկացնում է, որ 6 ամիս՝ մինչև սեպտեմբերի 30֊ը, ԵԱՏՄ տարածք արտոնյալ պայմաններով կներմուծվեն նաև բժշկական նշանակության ապրանքները։
3 ամսով՝ մինչև հունիսի 30-ը, արգելվում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների արտահանումը ԵԱՏՄ տարածքից դուրս։