Սպանություն Արարատում
Ապրիլի 12-ին Արարատի մարզում սպանություն է տեղի ունեցել: Ոստիկանությունից Panorama.am-ը տեղեկացավ, որ ժամը 23:50-ին ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով քաղաքացին, ում շտապօգնության խումբը Արտաշատ քաղաքի Լուսինյան փողոցից «Մասիս» բժշկական կենտրոն է տեղափոխելիս եղել, մեքենայում մահացել է։
Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։
«Փաստինֆոն» գրում է, որ սպանված տղամարդը Արցախի Հանրապետության բնակիչ է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանության և ապօրինի հրազեն պահելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան