Հռոմի Ֆրանցիսկոս Պապ. Այժմ անտարբերության ժամանակը չէ, անհրաժեշտ է միավորվել
Սուրբ Պետրոսի դատարկ տաճարում համաճարակի պայմաններում մատուցված պատարագից հետո, Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ուղերձը թերևս ամենաքաղաքականացվածն էր:
Պապը կոչ է արել աշխարհի պետություններին աջակցություն ցուցաբերել միմյանց կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում, թուլացնել պատժամիջոցներն ու զինադադար հաստատել: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Նա նաև ասել է, որ այս տարվա «միանձնության Զատիկը» պետք է «հույս առաջացնի» և գովաբանել է բուժաշխատողներին ու բոլոր նրանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը պայքարում են համաճարակի դեմ:
«Այժմ անտարբերության ժամանակը չէ, քանզի աշխարհը տառապում է և անհրաժեշտ է միավորվել համաճարակին դիմակայելու համար»,- ասել է Ֆրանցիսկոս Պապն իր ուղերձում, որը գրեթե ամբողջովին նվիրված է եղել համաճարակի ազդեցությանը, մարդկության ներանձնային և միջազգային հարաբերություններին: