ԱՀԿ. Հեռավորությունը պաշտպանում է կորոնավիրուսից ավելի լավ, քան դիմակները
Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչն ասել է, որ կորոնավիրուսից ֆիզիկական հեռավարությունն ավելի լավ է պաշտպանում, քան դիմակները։ Նրա կարծիքով, դիմակների կրումն անօգուտ է, եթե պաշտպանիչ այլ միջոցները հաշվի չառնվեն։ Այս մասին գրում է kommersant.ru-ն։
«Եթե առողջ մարդը նույն տարածքում չի գտնվում հիվանդ մարդու հետ, ապա նրան դիմակ անհրաժեշտ չէ։ Եթե նա գտնվում է մարդկանց բազմության մեջ, այդ դեպքում անհրաժեշտ է։ Բայց ֆիզիկական հեռավորությունն ավելի շատ է պաշտպանում վարակվելուց, քան դիմակը»,- ասել է նա «Ռոսսիա 1»-ի եթերում։
ԱՀԿ ներկայացուցչի խոսքով, դիմակն ամբողջությամբ չի պաշտպանում. եթե չհետևեն հեռավարությանը, ձեռքերը չլվանան, ապա մարդն «անպայման կհիվանդանա» նույնիսկ դիմակների օգտագործման դեպքում։ Վույնովիչի կարծիքով, դիմակն ինքն իրենով վնասակար չէ, բայց մարդիկ դրա պատճառով կարող են փոխել իրենք պահվածքը։ Նա նաև կոչ է արել երկու ժամ օգտագործելուց հետո դիմակն այլևս չկրել։
Հարակից հրապարակումներ`
- Իվանկա Թրամփը դստեր հետ միասին դիմակներ է կարել
- Լոնդոնի բնակչին դատապարտել են հիվանդանոցից երեք դիմակ գողանալու համար
- «BMW»- ն կսկսի շնչառական դիմակներ արտադրել. «ՏԱՍՍ»
- Լուկաշենկոն սպառնում է լուծարել կառավարությունը `շնչադիմակների պակասի պատճառով. Լենտա.ռու
- Էրդողանն արգելել է Թուրքիայում դիմակների վաճառքը
- ԱՄՆ-ը պատասխանում է դիմակների առգրավման մասին Գերմանիայի մեղադրանքներին. ՏԱՍՍ
- Թրամփը կարծում է՝ շարֆերն ավելի արդյունավետ են, քան բժշկական դիմակները
- ԱՀԿ. Առողջ մարդկանց դիմակներ անհրաժեշտ չեն և պաշտպանություն չեն երաշխավորում
- Նախարարության ուշացած կոչը՝ ձեռնոցներն ու դիմակները մի նետեք չնախատեսված վայրերում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին