Իրավունք 14:17 13/04/2020 Հայաստան

Ամենաթողությունն օրենքների դեմ

Այն, որ կորոնավիրուսից հետո հայտնվելու ենք փոխված  աշխարհում, պարզ է բոլորի համար։ Պարզ չէ, թե որ երկիրը  մարդկային ու տնտեսական ինչպիսի  կորուստներով կհաղթահարի համավարակը։ Կայացած պետություները կհաշվեն կորցրած (կամ շահած) միլիարդները, իսկ խախուտ պետությունները՝  այն, ինչ մնացել է․․․ ու կարևորը՝ մա՞րդ մնացել է, թե ոչ։ Մարդ բոլոր իմաստներով՝ ամոթ ու արժանապատվություն ունեցող, ազգային որակներով ու հիշողությամբ մարդ։ Ցավոք, նրանց  էլ կարող ենք կորցնել։

Կորոնավիրուսի դեմ պայքարելուն զուգընթաց, այսօր մենք կանգնած ենք  ևս մի մեծ փորձության առաջ՝ տեսակետ արտահայտելով կամ լուռ անտարբերությամբ ընտրում ենք, թե  ինչպիսի՞ Հայաստանի ենք նախապատվությունը տալու․․․  ազգի տականքի ագրեսիվությունն օգտագործելով՝ հանրության մեջ  վախ ու թշնամանք սերմանող,  կիսագրագետ, ստախոս, ագահ,  երկիրը չգիտես ում կցորդ դարձնող կառավարիչների կողմից ղեկավարվող երկիր, թե՞ հայրենասեր  պրոֆեսիոնալներով  առաջնորդվող  երկիր։ Պարզ ասած՝ Նիկոլի տեսակն ենք ընտրում, թե՞ Ռոբերտ Քոչարյանի։ Ընդ որում, չմոռանանք, որ ընտրությունը պարտադրում է հենց  վարչապետը, ով  անգամ այս ճգնաժամային իրավիճակում չի կարողանում հաղթահարել  իր փոքրոգի վրիժառությունը, չի կարողանում հետ կանգնել համազգային նշանակության հարցերը   իր «նվաճումներին» ստորադասելուց։ 

Այսօր հանրապետությունում իշխանության ղեկին են այնպիսիք, ովքեր օգտվելով երկրում հայտարարված արտակարգ դրությունից՝  հեշտ ու հանգիստ պաշտոնապես չեղարկում են ապրիլի 24-ի և մայիսի 9-ի զանգվածային միջոցառումները, բայց լրջորեն մտածում են՝ նշել թե՞ չնշել քաղաքացու հորինովի տոնը․․․ մարդկանց մանկուրտ դարձնելը էլ ո՞նց է լինում։

Եվ այս տեսակն այսօր Հայաստան է ղեկավարում՝  հնարավոր ու անթույլատրելի բոլոր միջոցներով լռեցնելով  պետականասերներին։ Ֆեյքերն ու հայհոյախոս տականքն ուղղված են այլ կարծիք արտահայտողների դեմ (չնայած նրանց թույնն արդեն հենց իրենց է սպանում), իսկ իրավապահներն ու «արդարադատությունը» թիրախավորել են համախմբման կարողություն ունեցողներին։

Մեծ հաշվով՝ տեսակների պայքարի համատեքստում  է նաև այն, ինչ այսօր կատարվում է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ․  բախտի բերմամբ իշխանական լծակներն իր ձեռքը հավաքած ցածր պահանջմունքներով  սպառողի տեսակը՝  պետականակերտ մտածողության դեմ,  ամենաթողությունն՝   իրավունքի ու օրենքների դեմ։ Իսկ ամենից մեծ ցավն ու նողկանքն այն է, որ պետականության դեմ պայքարում  ներգրավված են պաշտոնյաներ, ովքեր  հենց իրենք են  կոչված օրինականությունը և  իրավունքները պահպանելուն՝ դատախազություն, դատավորներ, արդարադատության համակարգ,  լուռ ու անհաղորդ ՀՀ նախագահ, «միաձայն» Աժ․․․
Հա՛, ի դեպ, հիշո՞ւմ եք, ԱԺ-ում բջջայիններով մարդկանց տեղորոշման օրենքն ամեն կերպ  ընդունելու էքստազում՝  իշխանական պատգամավորներն ինչպիսի  սրտահույզ մտահոգություններ  էին հայտնում թեկուզ մեկ փրկված կյանքի համար։ Իրո՞ք։ Մոռացել էի՞ն Մանվել Գրիգորյանին կիսամեռ վիճակում դատարան բերելը․․․

Պատերազմի  հերոսի կյանքը մեկ մարդու կյանք չի՞։  Կամ միթե հիմա էլ Ռոբերտ Քոչարյանի կյանքը չեն  վտանգում՝ պահելով նրան  կալանքի տակ․․․ Չգիտե՞ն, որ սա ոչ թե սոսկ  մեկ  մարդու կյանք է, այլ անթիվ հաղթանակների պատմություն, որի մի տոկոսն անգամ ստեղծելու ունակ չեն իրենք։ Գիտե՛ն, և այդ պատճառով էլ շարունակում են սեղմել օղակը, իրենց կարծիքով Քոչարյանի շուրջ, իսկ իրականում հենց իրենք են հայտնվելու փակ շրջանում։

Կորոնավիրուսը ողջ մոլորակում պարտադրեց արտակարգ դրություն, որի շրջանակներում  ի թիվս բազմաթիվ այլ գործողությունների,   գրեթե բոլոր պետությունները մարդասիրությունից, կամ էլ  եղած գլխացավանքները նվազեցնելու հրամայականից  դրդված՝ ազատում են հնարավորիս մեծ թվով բանտարկյալների։  Իսկ Հայաստանում՝  կարած-կարկատած գործի  դատաքննության մեջ գտնվող 65-ամյա  մեղադրյալին, բուժումը կիսատ թողած՝ հիվանդանոցից  հապճեպ տեղափոխում են  քրեակատարողական հիմնարկություն։ Եվ աչք ու ականջ փակած  հայրենական և միջազգային բազմաթիվ անձանց ու կառույցների կոչ-հորդորների դեմ՝ չքմեղ ձևանալով իբր պահպանում են դատավարական նորմերը։

Որքան ձգձգեն նրա ազատումը, այնքան ահագնանալու է իրենց  պատասխանատվության չափը, որովհետև ժամանակն աշխատում է Նիկոլի ու իր թիմի դեմ։   Համավարակն ամենժամյա հստակ ու արդյունավետ գործողություններ է պահանջում բոլոր ոլորտներում և բոլորին առնչվող։ Հիմա խոսք-խոստումներին հավատում են թերևս միայն  անհուսորեն մոլորվածները։  Շարքային քաղաքացին  իր ընտանիքը սոված չթողնելու խնդիր ունի և ամենաքիչը, որ նրան այսօր  հետաքրքրում է՝  «ոչ բռնի, թավշյա հեղափոխության»  հաղթանակն է  «նախկին հանցագործ ռեժիմի դեմ»։ Պիտակավորումներ, որոնք  արդեն  կորցրել  են իրենց ազդեցությունը՝  բախվելով իրական կյանքին, մարդկանց գրպանի իրական պարունակությանը և վաղվա օրվա մշուշոտ պատկերացումներին։ 

Լիա Իվանյան

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}