Անգլիայի եկեղեցին թալանից վախենալով թանկարժեք իրերը տեղափոխել է աշտարակ
Անգլիայի եկեղեցին թանկարժեք իրեր է տեղափոխել Լոնդոնի աշտարակ՝ վախենալով, որ եկեղեցու ունեցվածքը կարող է թալանվել՝ COVID-19-ով պայմանավորված մեկուսացման ռեժիմի ժամանակ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Ավելի վաղ Անգլիայի եկեղեցու հոգևոր առաջնորդ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին հաստատել էր, որ կորոնավիրուսային համաճարակի պատճառով Բրիտանիայում տաճարները պետք է փակ մնան:
Ըստ աղբյուրի, եկեղեցու նախարարները հավաքել են «եկեղեցական պարագաներ» և մի քանի շաբաթվա ընթացքում դրանք առաքել Աշտարակ: Արժեքավոր իրերի մեջ ներառված են Լոնդոնի 400 եկեղեցիներից բերված արծաթե իրար և նկարներ։
Ըստ եկեղեցականների, դա անհրաժեշտ էր՝ ապահովելու իրերի անվտանգությունը։
Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալներով, Մեծ Բրիտանիայում COVID-19-ից մահացածների թիվը գերազանցել է 10 հազարը, վարակվածների ընդհանուր թիվը 84 հազար է։
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքից. BBC
- Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը ցույց է տալիս ապաքինման նշաններ
- Անգլիայում COVID-19- ի դեմ պայքարի համար ուսանող-բժիշկներն արագացված տեմպերով կավարտեն բուհերը. ՏԱՍՍ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա