Բորիս Ջոնսոնը պատմել է իրեն փրկող բուժքույրերի մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը վարակվել էր կորոնավիրուսով, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո տեսաուղերձով դիմել է ժողովրդին։ Նա հատուկ շնորհակալություն է հայտնել բժիշկներին։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բուժքույրերին, որոնց խնամքն ապշեցուցիչ էր։ Հատկապես նրանցից երկուսին, որոնք 48 ժամ եղել են իմ մահճակալի մոտ, երբ ելքն անկանխատեսելի էր։ Դրա շնորհիվ իմ մարմինը բավարար քանակությամբ թթվածին ստացավ»,- ասել է վարչապետը։
360tv.ru-ի հաղորդմամբ, տեսագրությունը նա հրապարակել է Թվիթերի իր էջում։ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը կադրերում հյուծված տեսք ունի, բայց նա արդեն առողջ է և կարող է կատարել իր պարտականությունները։
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքից. BBC
- Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը ցույց է տալիս ապաքինման նշաններ
- Բրիտանիայի վարչապետը երկրորդ գիշերն է անցկացրել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում
- Մակրոնը, Մերկելը, Թրամփը․․․աշխարհի առաջնորդներն ապաքինում եմ մաղթում Բորիս Ջոնսոնին
- Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին միացվել է թոքերի արհեստական օդափոխության սարք․ Business Insider
- Մեծ Բրիտանիայի վարչապետը հոսպիտալացվել է. Եվրանյուզ
- Մեծ Բրիտանիայի համար նախատեսված կորոնավիրոսի թեստերի վրա հայտնաբերվել են կորոնավիրուսի հետքեր. The Daily Telegraph
- Մեծ Բրիտանիայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան