Քաղաքացուն երրորդ անգամ կթեստավորեն. Գեղարքունիքի մարզպետ
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացնում է, որ մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքը հերքվել է։ Իր ֆեյսբուքյան էջում մարզպետը գրել է, որ հիվանդին երրորդ անգամ են թեստավորել։
Ըստ երևույթին, մարզպետը հաստատեց Panorama.am-ի ավելի վաղ հրապարակած՝ «Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքը հերքվել է» վերտառությամբ լուրը։
«Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ.
Տեղեկացնում եմ, որ 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը ԲԱՑԱՍԱԿԱՆ է։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3-րդ թեստը անելու։ Այդ արդյունքները կիմանանք վաղը։
Իմ խնդրանք–հորդորդն է ձեզ, այս օրերին հատակապես, հետեւել միայն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԻՆ, լինել մեդիա գրագետ՝ չտրվել սադրիչ բովանդակությամբ կայքերի ապատեղեկատվությանը, խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։
Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության և առողջության։
Առողջ եղե՛ք...»,- գրել է Սանոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքը հերքվել է
- Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածին բուժող բժիշկների մոտ COVID-19 չի հայտնավերվել
- Գեղարքունիքի մարզում հաստատվեց կորոնավիրուսի առաջին դեպքը (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին