Բաթոյան. Մենք արդեն 11 հազար 444 անձի փոխանցել ենք 929 միլիոն դրամի չափով աջակցություն
«Սոցիալական աջակցության բլոկով՝ 4-րդ, 6-րդ և 7-րդ ծրագրերով դիմումներ ընդունելու անհրաժեշտություն չկա։ Մենք արդեն 11 հազար 444 անձի փոխանցել ենք բանկեր 929 միլիոն դրամի չափով աջակցություն»,- կառավարության արտահերթ նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նա նշեց, որ գումարները բոլոր շահառուների համար հասնելի են, չորս բանկից կարող են ստանալ, ինֆորմացիա կարող են ստանալ ssa.am մուտք գործելով ու իրենց տվյալները մուտքագրելով։
Նախարարը հիշեցրեց, որ 6-րդ ծրագրով աջակցություն են ստանում այն մարդիկ ենք, ովքեր մարտի 13-31 –ն ընկած ժամակահատավածում ազտավել էին աշխատանից, նոր աշատանք չէին գտել։
Զ.Բաթոյանը նշեց, որ իրենք ընդլայնել են 7-րդ միջոցառման շահառուների շրջանակը. «Սա վերաբերվում է հղի կանանց։ Նախնական շուրջ 3800 շահառուի փոխարեն ակնակում ենք ունենալ ավելի քան 8000 շահառու։ Առաջին խմբի ցուցակները կայքում է, փոխանցումները արված են»։
Նա նշեց, որ այս ծրագրի շահառուների մեջ են ներառել այն հղի կանայք, որոնց ամուսինները ոչ միայն ազատվել են աշխատանքից մարտի 13-31 –ն ընկած ժամանակահատվածում, այլ չեն աշխատել կամ ավելի վաղ են կորցրել աշխատանքը, և իրենք չեն աշխատում։ Նոր ցուցակները վաղը հրապարակված կլինեն։
4-րդ միջոցառումը վերաբերվում է մինչև 14 տարեկան երեխա ունեցողներին, որոնց ազատվել են աշխատանքից։
«Գումարները փոխանցված են, ունենք 964 երեխայի տվյալ, գումարը հասանելի է բանկում։ Դրանից ավելի քան 200-ը ստացել են»,- ասաց նախարարը։
Զ. Բաթոյանն ասաց, որ 8-րդ և 9-րդ ծրագրերով աջակցությունը տրամադրվում է դիմումների հիման վրա, այսօրվանից դիմումների ընդունումը հնարավոր կլինի։
«8-րդ ծրագիրը տուժած ոլորտների գրանցված աշխատողների համար է նախատեսված, 9-րդը՝ այն երեխաների, որոնց ծնողները չեն աշխատում։ 8-րդ ծրագրով վճարումներն ամենաուշը կլինեն վաղն առավոտյան ժամը 9։30-ից, 9-րդ ծրագրով, քանի որ բազները մեծ են, համադրման կարիք կա, 3-5 օրվա ընթացում որոշումը կկայացավի, յուրաքանչյուրի դիմումի հիման վրա կտրամադրվի»,- մանրամասնեց նախարարը։
Նա նշեց, որ գործում է երկու թեժ գիծ՝ 114 և մեկ շաբաթ է արդեն գործարկվել է (011) 300-114 հեռախոսահամարը, որոնց միջոցով մանրամասն կարող են տեղեկատվություն ստանալ։ Բաթոյանն ասաց, որ հինգ օրվա ընթացքում այդ հեռախոսահամարով 43 հազար զանգ են ստացել, 100-ից ավելի աշխատակից ներգրաված են՝ պատասխանելու այս սոցիալական ծրագրերի մասին քաղաքացիների հարցերին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չնայած այս պահին արդեն իսկ օգտված քաղաքացիների թիվը տասնյակ հազար է, բայց այս ծրագրերի շահառուներ են մի քանի հարյուր հազար մարդ։
Նա նշեց, որ ընդունված միջոցառումներով ավելի քան 300 հազար քաղաքացիներ աջակցություն կստանան, միջոցառումների իրականացումը շարունակվում է։
«Մենք սոցիալական միջոցառումների հիմքում պարտադիր դնում ենք այնպիսի կոմպոնենտներ, որոնք աղերս ունենան մեր երկրի տնտեսական զարգացման ռազմավարության հետ։ Չենք ուզում ճգնաժամային այս իրավիճակում զրոյացնենք մեր որդեգրած ռազմավարությունը»,- ասաց Ն. Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը գոհ է առաջին և երկրորդ միջոցառումների նկատմամբ ցուցաբերած ակտիվությունից
- Թադևոս Ավետիսյան. Տնտեսական բլոկի պետական աջակցությունը համարժեք չէ օբյեկտիվ իրավիճակին
- Սոցիալական աջակցություն է ստացել 11 հազար 444 ընտանիք. Փաշինյան
- Կառավարության ծրագրերից օգտվելու համար ներկայացված 356 հայտերից 250-ը տարբեր պատճառներով չեն դիտարկվում
- Նոր թեժ գիծ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում
- Փաշինյանը հանձնարարել է արագացնել սոցիալական միջոցառումների իմպլեմենտացիան
- Սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման կարգերը դեռ բոլորը չեն մշակվել
- Սոցիալական աջակցություն ստանալու համար՝ զանգել 114 և գրել https://www.facebook.com/mlsa.am/