Իվանկա Թրամփը դստեր հետ միասին դիմակներ է կարել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր ու խորհրդական Իվանկա Թրամփը կոչ է արել ամերիկացիներին հոգ տանել միմյանց, հետևել առողջության վերահսկման և կանխարգելման կենտրոնի խորհուրդներին։ news.ru-ի հաղորդմամբ, նա հիշեցրել է փողոցում դիմակներ կրելու կամ դեմքը փակելու անհրաժեշտության մասին։
Իվանկա Թրամփը նշել է, որ դիմակ կարելի է պատրաստել նաև համացանցում առկա ցուցումների համաձայն։ Նա դստեր հետ կարել է դիմակներ։
«Ես արել եմ Արաբելլայի համար, իսկ նա՝ իմ»,- գրել է Իվանկան՝ նշելով նաև, որ իր դուստրը դիմակի վրա գործել է «ԱՄՆ»։
ԱՄՆ-ում կորոնավիրուիսց մահացել է ավելի քան 22 հազար մարդ, առողջացել է շուրջ 33 հազար մարդ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում մեկ օրում COVID-19-ից մահացել է ավելի քան 1500 մարդ. Gazeta.ru
- ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 2,1 հազար մարդ
- ԱՄՆ-ում գործազրկության նպաստի դիմումների քանակը երեք շաբաթում հասել է 16,8 միլիոնի. «Ինտերֆաքս»
- ԱՄՆ-ից հայրենիք վերադարձող հայ աշակերտները ենթարկվելու են 14-օրյա կարանտինային ռեժիմի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան