
Իրանը սկսել է կորոնավիրուսի թեստավորման համար անհրաժեշտ նյութի արտադրություն
Իրանը շաբաթ օրը սկսել է կորոնավիրուսի թեստավորման համար անհրաժեշտ նյութի արտադրություն: Ըստ տեղի փորձագետների, այս նյութի միջոցով հնարավոր է պարզել նույնիսկ, թե արդյոք թեստավորման ենթարկվող անձն անցյալում երբևէ կրել է այս վիրուսը, թե ոչ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Իրանի վեց ընկերություններ են առողջապահության նախարարությունից ստացել այս նյութը պատրաստելու իրավունք, ինչի արդյունքում ամեն շաբաթ այստեղ կարտադրվի երկու միլիոն թեստի համար անհրաժեշտ նյութ:
Ըստ նույն նախարարության, շաբաթ օրն Իրանում գրանցվել է ևս 125 մահացություն, ընդհանուր մահացությունների թիվն այստեղ հասցնելով 4,357-ի: Իրանում կորոնավիրուսով վարակված 70 հազար անձանցից մինչ այժմ ապաքինվել է 40 հազարը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին