Վրաստանի «Հեռուստադպրոց» նախագծում այսօրվանից հայերեն կցուցադրվեն տարբեր առարկաներ
Վրաստանում «Հեռուստադպրոց» նախագծում ազգային փոքրամասնությունների համար արդեն գոյություն ունեցող դասերին ավելացվել են տարբեր առարկաներ:
Կրթության նախարարության փոխանցմամբ, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի առաջին ալիքի համատեղ՝ «հեռուստադպրոց» նախագիծը մեկնարկել է մարտի 30-ին և ունի հաջող ընթացք: Այս մասին գրում է վրացական Առաջին Ալիքը։
«Ինչպես հայտարարել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Միխեիլ Չխենկելին, սկզբում ասվել էր, որ նախագծի առաջին փուլում ազգային փոքրամասնության ներկայացուցիչների համար անց էին կացվելու վրաց լեզվի դասեր, որից հետո փուլ առ փուլ դրան կավելանար ադրբեջաներեն և հայերեն լեզուներով առարկաներ:
Այսպիսով, ապրիլի 13-ից ազգային փոքրամասնությունների համար հայերեն և ադրբեջաներեն կցուցադրվեն ՝ մաթեմատիկայի, բնության, կենսաբանության, ինչպես նաև հայերենի և ադրբեջաներենի, որպես մայրենի լեզու հեռուստադասերը: Հեռուստադասերը լինելու են բոլոր դասարանների համար: Բացի այդ, կարևոր է, որ դիմորդների համար անց են կացվելու ընդհանուր ունակությունների հեռուստադասեր»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:
Հեռուստադպրոցը եթեր է հեռարձակվում հանրային հեռարձակողի ՝ առաջին ալիք-կրթություն, նախկին երկրորդ ալիք, եթերով:
Նախագիծը հնարավորություն է տալիս բոլոր աշակերտներին, անկախ այն բանից նրանք ունեն թե ոչ հասանելիություն ինտերնետին, դիտել հետաքրքիր դասեր: «Հեռուստադպրոցի» ձևաչափին համապատասխան դասաժամերն անց են կացնում փորձառու ուսուցիչները:
Ինչպես նշում են կրթության նախարարությունում, նախագիծը համատեղ իրականացրել են ՝ Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Վրաստանի առաջին ալիքը և Թբիլիսիի պետական համալսարանի մամուլի քոլեջը:
Կորոնավիրուսը կանխելու նպատակով, վարչապետի գլխավորությամբ անցկացվող միջգերատեսչական համակարգող խորհուրդը, հանձնարարել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը առավելագույնս հասանելի դարձնել հեռավար ուսուցումը: Կրթության նախարարությունում ասում են, որ նախարարության և Վրաստանի առաջին ալիքի «հեռուստադպրոց» համատեղ նախագիծը ծառայում է հենց այս խնդրին:
Միևնույն ժամանակ, տնտեսական զարգացման և համագործակցության միջազգային կազմակերպության կողմից (The Organisation for Economic Co-operation and Development – OECD) հրապարակված զեկույցի համաձայն, 2020 թվականի COVID-19 համաճարակի պայմաններում Վրաստանի կառավարության կողմից կրթության ոլորտում իրականացրած քայլերը բերվել են որպես հաջող օրինակ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին