Հնդկաստանի իշխանությունները կարանտինի խախտման համար 10 զբոսաշրջիկների ստիպել են 500 անգամ գրել «ներողություն»
10 օտարերկրացիներ, որոնք Հնդկաստանի Ռիշիկեշ քաղաքում խախտել էին կորոնավիրուսի համընդհանուր արգելափակումը, ստիպված են եղել 500 անգամ գրել «ներողություն»։Այս մասին, ինչպես գրում է Daily Mail-ը, հայտնել են տեղի իշխանությունները։
Հնդկաստանում համընդհանուր արգելափակոըմը հաստատվել է մարտի վերջին։ Բնակիչներին թույլատրվել է լքել իրենց տները միայն այն հիմնական ծառայությունների համար, ինչպիսիք են մթերային ապրանքներ և դեղամիջոցներ գնելը:
Իսրայելից, Մեքսիկայից, Ավստրալիայից և Ավստրիայից ճանապարհորդներին բռնել են, երբ նրանք զբոսնելիս են եղել Ռիշիկեշի մոտ գտնվող Աշրամում, որը հայտնի դարձավ, երբ 1968 թ. փետրվար-ապրիլ ամիսներին անգլիական ռոք-խումբը The Beatles-ն այնտեղ ուսումնասիրում էր մեդիտացիան։
Տեղի ոստիկանության աշխատող Վինոդ Շարման ասել է, որ նրանցից յուրաքանչյուրը ստիպված է եղել 500 անգամ գրել՝ «Ես չեմ հետևել արգելափակման կանոններին, այնպես որ ես ներողություն եմ խնդրում»: