Չինաստանը սահմանափակումներ է դնում կորոնավիրուսի ծագման վերաբերյալ հետազոտությունների վրա․ CNN
Չինաստանը սահմանափակումներ է դրել նոր կորոնավիրուսի ծագման վերաբերյալ ակադեմիական հետազոտությունների հրապարակման վրա։ Այս մասին գրում է CNN-ը։
Նոր քաղաքականության համաձայն, Covid-19-ի վերաբերյալ բոլոր գիտական աշխատությունները ենթակա են լրացուցիչ ստուգումների՝ նախքան հրապարակման համար ներկայացնելը: Վիրուսի ծագման վերաբերյալ ուսումնասիրությունները կստանան լրացուցիչ զննում և պետք է հաստատվեն կենտրոնական իշխանությունների պաշտոնյաների կողմից։ Այս մասին, CNN-ի, հաղորդմամբ, գրել էին նաև Չինաստանի 2 համալսարաններ, որոնք այնուհետ հեռացվել են։
Հոնկոնգում գտնվող բժշկական փորձագետը, որը համագործակցել է տեղի հետազոտողների հետ, միջազգային բժշկական ամսագրում Covid-19 դեպքերի կլինիկական վերլուծություն հրապարակելու համար, ասել է, որ փետրվարին նրա աշխատանքը չի ենթարկվել նման ստուգման:
Կենտրոնական իշխանությունների կողմից զննման աճը, կարծես, Չինաստանի կառավարության վերջին ջանքերն է`վերահսկելու կորոնավիրուսի համաճարակի ծագման մասին պատմությունը, որն ավելի քան 100,000 կյանք է խլել և 1,7 միլիոն մարդու հիվանդության պատճառ դարձել ամբողջ աշխարհում՝ առաջին անգամ բռնկվելով Չինաստանի Ուհան քաղաքում դեկտեմբերին:
Հունվարի վերջից ի վեր չինացի հետազոտողները հրապարակել են Covid-19-ի մի շարք ուսումնասիրություններ ազդեցիկ միջազգային բժշկական ամսագրերում:
Այժմ, չինական իշխանությունները, կարծես թե, ավելի են խստացնում «Covid-19» հետազոտությունների հրապարակումը:
Չինացի գիտաշխատողը, ով խոսել է անոնիմության պայմանով, վրեժխնդրության, վախի պատճառով, ասել է, որ այդ քայլը մտահոգիչ զարգացում է, որը, ամենայն հավանականությամբ, կխոչընդոտի կարևոր գիտական հետազոտություններին:
«Կարծում եմ, դա համաձայնեցված ջանք է Չինաստանի կառավարության կողմից՝ վերահսկելու նարատիվը, և նկարելու այն այնպես, կարծես բռնկումը չի ծագել Չինաստանում։ Եվ ես չեմ կարծում, որ նրանք իսկապես կհանդուրժեն որևէ օբյեկտիվ ուսումնասիրություն`այս հիվանդության ծագման վերաբերյալ», - ասել է հետազոտողը CNN-ին:
Նշվում է, որ CNN-ը մեկնաբանության համար դիմել է Չինաստանի արտգործնախարարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան