ՊԵԿ. Հինգերորդ միջոցառման համար դիմում է ներկայացրել 5388 շահառու
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառման շրջանակում արդեն 5207 շահառու ստացել է ընդհանուր 787,9 միլիոն դրամ միանվագ դրամաշնորհ: Կառավարության արտահերթ նիստում նման տվյալներ հրապարակեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Նրա խոսքով, միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ ավտոմատ ծանուցում է ստացել 9725 գործատու: Ծանուցումների հիման վրա դիմում է ներկայացրել 5388 շահառու:
Այսօր` ժամը 11:30-ի դրությամբ, եկամտային հարկի հաշվետվություն ներկայացրել է դեռևս ծրագրի շահառուների 30 տոկոսը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումն ամենաակտիվն է:
Հիշեցնենք, որ հինգերորդ միջոցառման շահառու են ռեզիդենտ այն տնտեսավարողները, որոնք 01.01.2020թ. մինչև 01.04.2020թ. ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից, և վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում: Միջոցառման թիրախն աջակցությունն է արդյունավետ աշխատատեղերի պահպանմանը:
Հարակից հրապարակումներ`
- Բաթոյան. Մենք արդեն 11 հազար 444 անձի փոխանցել ենք 929 միլիոն դրամի չափով աջակցություն
- Փաշինյանը գոհ է առաջին և երկրորդ միջոցառումների նկատմամբ ցուցաբերած ակտիվությունից