Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկություն չի ստացել Աննա Դանիբեկյանի կողմից գործի քննությունից հրաժարվելու մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմից որևէ տեղեկություն չի ստացել այն մասին, թե դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ գործի քննությունից։ Նման հայտարարություն է տարածել փաստաբանական թիմը։
Աղբյուրը նշում է, որ մի քանի շաբաթ շարունակ փաստաբանները փորձել են ճշտել, թե երբ Աննա Դանիբեկյանը կկարողանա աշխատանքի ներկայանալ և դատական նիստեր գումարել։ Նախորդ շաբաթվա վերջում հայտնի է դարձել, որ դատավորը անաշխատունակության թերթիկ է ներկայացրել, որի ժամկետը լրանում է ապրիլի 16-ին։ Ըստ դատարանի աշխատակազմի՝ մինչ օրս թերթիկի երկարացման դիմում չի ներկայացվել։
Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ վերջին դատական նիստը տեղի է ունեցել ս․թ․ մարտի 10-ին։ Իսկ մարտի 17-ին դատարանը պետք է քններ Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը։ Սակայն մինչ օրս դատական նիստ չի եղել։
Պաշտպանական կողմը գրություններով դիմել է ՄԻՊ-ին և ԲԴԽ-ին՝ բարձրացնելով երկրում առկա կորոնավիրուսային վարակով պաիմանավորված՝ Ռոբերտ Քոչարյանի ռիսկային գոտում գտնվելու հարցը։ ՄԻՊ-ը համակարծիք է եղել, որ բարձրացված հարցը ոչ լիարժեք իրավակարգավորումների արդյունք է և համապատասխան գրությունով դիմել է ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար:
Փաստաբանների կողմից նաև մի շարք հայցադիմումներ են ներկայացվել՝ պահանջելով կանխել իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը և խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյան. Եթե դատախազությունը միջնորդություններում առաջնորդվի երկակի ստանդարտներով, դա կլինի իրավունքի կոպիտ խախտում
- Հայկ Ալումյան. Փաշինյանի ահաբեկչական քայլերն իրենց նպատակին ծառայել են
- Ալումյան. Դատարանի նախագահը կամ անտեղյակ է, կամ միտումնավոր օրենք է խախտում
- Արամ Վարդևանյան. Պետք է սեղմ ժամկետում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ
- Հայկ Ալումյան. Անորոշ վիճակում ենք, չգիտենք, երբ կքննեն մեր միջնորդությունը
- Հովհաննես Խուդոյան. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հաջորդ նիստի մասին դեռ նորություն չունենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան