ՏՄՊՊՀ. Արտակարգ դրության պայմաններում իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները։
Հանձնաժողովը տեղեկացնում է, Արտակարգ դրության պայմաններում իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք:
2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ հանձնաժողովն այդ մասին զգուշացում էր տվել սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարողներին:
Ըստ տարածած հաղորդագրության, հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկում իրականացնում շուկայում է և արձագանքելու հնարավոր է իրավախախտման բոլոր դեպքերին: Իրավախախտում թույլ տված որեւէ տնտեսվարող չի խուսափելու պատասխանատվությունից:
Որոշմանը կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքէջում ՝ www.competition.am :
Հարակից հրապարակումներ`
- ՏՄՊՊՀ-ն հանգստացնում է՝ ավելի թանկ շաքարավազ էլ են քաղաքացիները գնել
- ՏՄՊՊՀ. պարենային մի շարք ապրանքների գնային դինամիկան
- ՏՄՊՊՀ նախագահ. Գների կտրուկ աճի մասին խոսք չկա