Փաշինյանը գոհ է առաջին և երկրորդ միջոցառումների նկատմամբ ցուցաբերած ակտիվությունից
Կառավարության արտահերթ նիստում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրեց գործադիրի կողմից ընդունած աջակցության ծրագրերի կատարման ընթացքը։
Նա հիշեցրեց, առաջին միջոցառումը վերաբերում է փոքր և միջին ձեռնարկություններին, նպատակային թիրախներն են աշխատավարձի, հարկերի վճարում, կոմունալ վճարների կատարում, հումքի և սարքավորումների ձեռքբերում, սննդի ու դեղերի ներմուծում։
«Այստեղ ունենք բավարարված 205 վարկ 8 մլրդ 851 մլն դրամ ծավալով։ Բավականին հարթ ձևով բաշխված են հանրապետությունով, գործունեության ոլորտով էլ ունենք բավականին լավ բաշխվածություն՝ հյուրանոցային բիզնես, վերամշակում, առևտուր, առողջապահություն։ Ունենք նաև մերժված հայտեր, որոնց հիմնական պատճառը սահմանված չափանիշներին չհամապատասխանելն է՝ ունեն հարկային պարտավորություններ, ժամկետանց վարկային պարտավարություններ»,-ասաց նա։
Ջավադյանի խոսքով, այս պահին ունեն մոտ 691 հայտ, 39 մլրդ դրամ ծավալով։
Երկրորդ միջոցառումը վերաբերում է գյուղատնտեսությանը, ԿԲ նախագահի խոսքով, բավարարվել է 536 հայտ, որից 417-ը միկրովարկերն են՝ տրված գյուղացիական տնտեսություններին, 1 մլրդ 606 մլն դրամ ծավալով։
Նիստը վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, երբ այդ միջոցառումները, հատկապես առաջինը, ընդունում էին, կային հոռետեսական գնահատականներ, թե ոչ ոք էլ չի դիմի, քանի որ մարդկանց նման աջակցություն պետք չէ, բայց վիճակագրությունը փաստում է ակտիվության մասին։
«Ես համոզված եմ, որ առաջիկա օրերին, թե գյուղվարկերի, թե բիզնեսին տրամադրվող վարկերի մասով ավելի մեծ ակտիվություն կունենանք»,-ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը փետրվարին մինչև 10 հազար դրամի գազ և մինչև 5 հազար դրամի հոսանք սպառածների գումարի 50 տոկոսը կվճարի
- Արսեն Թորոսյան. Թեստավորման թափ հավաքելու պրոցեսը սկսված է
- Կառավարությունն արտահերթ նիստում կհաստատի արտակարգ դրությունը մինչև մայիսի 14-ը երկարաձգելու վերաբերյալ որոշումը