Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 14,400-ից․ վերջին զարգացումները.
Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացության ընդհանուր թիվը հասել է մոտ 14.400-ի, բայց արդեն չորրորդ օրն անընդմեջ, մի փոքր ավելի քիչ մարդ է ընդունվում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ: Այս մասին գրում է Euronews-ը։
35 մարդու հաշվով կրճատումը առողջապահության ոլորտի պաշտոնյաները բարի լուր են համարում՝ այսօր նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հնարավոր համընդհանուր փակման երկարացման մասին հայտարարությունից առաջ:
Առողջապահության նախարարությունը կիրակի օրը հայտնել է, որ ներկայումս COVID-19- ով հոսպիտալացված 31.836 մարդուց 1600-ն հոսպիտալացվել է վերջին 24 ժամում։
Իտալիայում մեկ օրվա ընթացքում գրանցվել է 431 մահվան դեպք, որն ամենաքիչն է՝ մարտի 19-ից ի վեր: Երկրում գրանցվել է վարակի 156 363 հաստատված դեպք, մահացել է մոտ 20 000 մարդ:
Իսպանիան հայտարարել է, որ կորոնավիրուսից մահացել է 619 մարդ շաբաթ և կիրակի օրերին, ինչը նույն ժամանակահատվածի 24 ժամվա ընթացքում աճել է գրեթե 100-ով:
Մեծ Բրիտանիայում, Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դուրս գրվեց հիվանդանոցից՝ հայտարարելով, որ իր կյանքի համար պարտական է բուժանձնակազմին:
Մեծ Բրիտանիայի զոհերի թիվն անցել է 10,000-ը, քանի որ երկիրը մեկ օրվա ընթացքում գրանցել է 737 մահվան դեպք: Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիան գրանցեց Եվրոպայում մահացության ամենաբարձր ցուցանիշը։
Եվրոպական երկրները, ներառյալ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, պատրաստում են երկարաձգել արգելափակումը, Միացյալ Նահանգների վարակիչ հիվանդությունների առաջատար մասնագետն ասում է, որ երկրի որոշ մասերում տնտեսությանը կարող է թույլ տրվել վերաբացվել արդեն հաջորդ ամսվա սկզբից:
Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված սահմանափակումների ժամկետը լրանում է ապրիլի 30-ին: