Արքայազն Հարրին հրաժարվել է թագավորական ազգանունից
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին հրաժարվել է բրիտանական թագավորական ընտանիքի ազգանունից: Այդ մասին հայտնի է դարձել էկո-տուրիզմով զբաղվող Travalyst ընկերության գրանցման ժամանակ:
news.ru կայքը, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ Եղիսաբեթ երկրորդի թոռը փաստաթղթերում նշված է որպես արքայազն Հենրի Չարլզ Ալբերտ Դևիդ, Սասեքսի դուքս:
Շոտլանդիայում նախագծի շնորհանդեսի ժամանակ հաղորդավարուհին նրան ներկայացրել է ուղղակի Հարրի:
Հիշեցնենք՝ հունվարի 8-ին Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և Մեգանն անակնկալ հայտարարել էին, որ վայր են դնում թագավորական ընտանիքի պարտականությունները, ցանկանում են լինել ֆինանսապես անկախ ու ապրել Կանադայում ու Բրիտանիայում: Նրանք կզրկվեն «թագավորական գերազանցություն» տիտղոսից։
Հարակից հրապարակումներ`
- Արքայազն Հարրին և Մեգան Մարկլը սկսել են բրիտանական թագավորական ընտանիքից առանձին կյանք
- Թրամփը հրաժարվել է վճարել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի անվտանգության համար
- Եղիսաբեթ թագուհին ասել է, որ միշտ ուրախ կլինի արքայազն Հարրիին ու Մեգանին հետ ընդունել
- Արքայազն Հարրին Ջոն Բոն Ջովիի հետ երգ է ձայնագրել
- Արքայազն Հարրին առանց կնոջ և որդու վերադարձել է Մեծ Բրիտանիա
- Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին կտրուկ են արտահայտվել թագուհու մասին
- Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլն ապրիլի 1-ից չեն իրականացնի թագավորական ընտանիքի պարտականությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան