Արդյոք ժամանակը չէ բժիշկների կոմիտե ստեղծելու, որը կենթարկվի պարետին. Միքայելյան
«Արդյո՞ք կառավարության ներկայացրած նախագիծը ուշացված չէ, և արդյո՞ք ժամանակը չէ լուրջ մասնագետների կոմիտե ստեղծլու, որը կից կլինի պարետին, և ինչ-որ տեղ բուժնախարարությունն էլ ենթարկվի պարետին»,- ԱԺ արտահերթ նիստում նման հարց հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ դիմելով առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին։
Փոխնախարարը նշեց, որ չի կարծում, թե ուշացված քայլեր է անում նախարարությունը՝ լրացուցիչ մասնագետների ներգրավվելու և մահճակալային ֆոնդ ստեղծելու հարցում։
«Մենք Covid-19-ով հիվանդներին սպասարկելու համար արդեն 1400 մահճակալ ունենք, այստեղ հարցն այն է, որ լրացուցիչ այլ բժշկական կազմակերպություններին էլ կարողանանք ներգրավվել աշխատանքներին, եթե անգամ դրանք չունեն ինֆեկցիոն հիվանդությունների համար լիցենզավորում և ապահովել այս պացիենտների սպասարկումը»,- պատասխանեց Ավանեսյանը։
Միքայելյանն էլ արձագանքեց, որ իր հարցն այլ էր՝ արդյոք ժամանակը չէ բժիշկների կոմիտ ստեղծելու, որը կենթարկվի պարետին. «Երկրորդ, ես մնում եմ այն կարծիքի, որ կորոնավիրուսից մահացածի դիահերձումն անհրաժեշտ է ՀՀ-ում, և եթե չկա դիահերձարան, ապա պետք է ստեղծվի»։
Ավաենսյանն էլ տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում ժամանակների պահանջներին համարապասխան դիահերձարանի ստեղծելու համար, և նախագծային և նախահաշվարկային աշխատանքներն արդեն ավարտված են։
«Մոտակայում մենք կունենանք նման դիահերձարան։ Ինչ վերաբերում է մյուս հարցին, ապա բժշկական կազմակերպությունները, որոնք գտնվում են առողջապահության նախարարության ենթակայության տակ, նրանց ընդհանուր ղեկավարումն ու աշխատանքների կազմակերպումը իրականացնում է նախարարությունը։ Բայց մենք ունենք արտակարգ դրության մասին որոշման մեջ կետ, որ այլ բժշկական կազմակերպությունները ևս կարող են ժամանակավորապես ենթարկվել նախարարությանը»,- նշեց Ավանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները