Դեղերի մեծածախ վաճառքով զբաղվող ընկերությունների լիցենզավորման ժամկետը կերկարաձգվի
«Լիցենզավորման գործընթացի անհնարինության պատճառով առաջարկում ենք, որ դեղագործական ընկերությունների լիցենզավորման պարտադիր ժամկետը ապրիլի 15-ի փոխարեն սկսի գործել օգոստոս ամսին»,- խորհրդարանում ասաց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով «Դեղերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նշեց, որ գոյություն ունի դեղերի մեծածախ վաճառքով զբաղվող ընկերությունների լիցենզավորման կարգ, որի համար ընկերություններին մինչև ապրիլի 15-ը ժամանակ էր տրամադրվել։
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կառավարությունը ևս չորս ամիս ժամկետ է ավելացնում, որպեսզի այդ ընկերությունները լիցենզավորվեն և կարողանան զբաղվել դեղերի մեծածախ առևտրով»,- ասաց Զեյնալյանը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ ասաց, որ օրինագիծը բացահայտել է շատ կարևոր գիծ, որ արտակարգ դրության ընթացքում փաստաթղթերի ժամկետները ՀՀ քաղաքացիները հնարավորթյուն չունեն երկարացնելու՝ սկսած անձնագրերից, վերջացրած տարատեսակ տեղեկանքներով։
«Կա տեղեկություն, որ թե՛ արտասահմանում, թե՛ Հայաստանում մարդիկ այդ խնդիրներին են առնչվում, ես ուսումնասիրել եմ հարցը, որն ունի մի քանի լուծման տարբերակ։ Դրանցից առաջինն իշխանությունների կողմից հատուկ որոշումների ցանկն է։ Ասածս այն է, որ պետք է մեխանիզմ դնենք, համաձայն որի՝ այն փաստաթղթերը, որոնց ժամկետը վերջանում է արտակարգ դրության ընթացքում, հնարավոր լինի երկարաձգել»,- շեշտեց Աբովյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արդյոք ժամանակը չէ բժիշկների կոմիտե ստեղծելու, որը կենթարկվի պարետին. Միքայելյան
- Կարիք կա օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողներին կորոնավիրուսի դեմ պայքարին ներգրավվելու. Ավանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները