Կորոնավիրուսից մահացել է ֆրանսիացի դերասան Մորիս Բերյեն
87 տարեկանում կորոնավիրուսից մահացել է ֆրանսիացի դերասան Մորիս Բերյեն։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, նա գտնվել է հիվանդանոցում, որտեղ նրան կորոնավիրուսի թեստ են արել։ Անալիզի արդյունքը դրական է եղել։
«Մորյեն թոքերի հետ կապված խնդիր է ունեցել, կորոնավիրուսով վարակվել է հիվանդանոցում, որտեղ նա բուժվում էր»,- թվիթերում այդ մասին գրել է դերասանի ազգականը։
Դերասանի հուղարկավորությունը տեղի է ունենալու ապրիլի 15-ին։
Մորիս Բերյեն խաղացել է ավելի քան 50 ֆիլմում։ Նա հանդես է եկել այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ալեն Դելոնը, Ժերար Դեպարդիեն, Ժան Գաբենը, Պիեր Ռիշարն ու ուրիշներ։
Մորիս Բերյեին ճանաչում է բերել Իվ Ռոբերի «Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը» կատակերգությունում մարմնավորած դերը։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսից մահացել է կոմպոզիտոր Դմիտրի Սմիրնովը
- Մահացել է Հայաստանի բարեկամ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին
- Կորոնավիրուսից մահացել է հոլիվուդյան դերասան Մարկ Բլումը. ՌԻԱ Նովոստի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա