Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 1,8 միլիոնը. Gazeta.ru
Ապրիլի 13-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 1, 850, 527 դեպք, մահերի թիվը հասել է 114, 245-ի, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներին։
Ըստ աշխարհում վարակման և մահացության դեպքերի քանակի ՝ առաջին տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն, որտեղ մահացել է 22, 108 մարդ, հայտնաբերվել է կորոնավիրուսների 557, 571 դեպք:
Իսպանիայում վարակվել է 156, 363 մարդ, մահացել է 17, 209-ը, Իտալիայում գրանցվել է 166, 831 վարակված 19 899 մահ, Ֆրանսիայում ՝ 133, 670 հիվանդ և 14, 393 մահ, Գերմանիայում ՝ 127, 854 վարակման դեպք և 3 022 մահ։ Իսկ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է վարակի 20, 208 դեպք, մահացել է 10, 629 մարդ։
Չինաստանի մայրցամաքում անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է COVID-19 վարակի 108 նոր դեպք, 98-ը՝ արտասահման ժամանող մարդկանց մոտ։ Ընդհանուր առմամբ, երկրում մահացել է 3 341 մարդ, վարակվել է 82, 160 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ. Հեռավորությունը պաշտպանում է կորոնավիրուսից ավելի լավ, քան դիմակները
- Պատրաստվելով կորոնավիրուսին՝ Կոնգոն հաստատում է էբոլայի նոր դեպքը
- Իրանը սկսել է կորոնավիրուսի թեստավորման համար անհրաժեշտ նյութի արտադրություն
- Ռուսաստանում կորոնավիրոսով վարակվածների թիվը հասել է 658-ի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան