168.am-ի տեղեկություններով` կարգապահական վարույթ է հարուցվել Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ
168.am-ի հավաստի տեղեկություններով` կարգապահական վարույթ է հարուցվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ, սակայն լրատվամիջոցին չի հաջողվել պարզել պատճառը։
ՀՀ արդարադատության նախարարությունից, ի պատասխան աղբյուրի հարցի, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է արդյոք այդ տեղեկատվությունը՝ որևէ տեղեկություն չեն տրամադրել, պատճառաբանել են, որ Դատական օրենսգրքով սահմանափակում կա, և Արդարադատության նախարարությունն այս մասով որևէ տեղեկատվություն տրամադրելու իրավասություն չունի։
Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայության ղեկավար Արման Խաչատրյանն էլ աղբյուրի հետ զրույցում ասել է. «Ձեր նշած դատավորի վերաբերյալ գրություն ԲԴԽ-ում առկա չէ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին