Արայիկ Հարությունյան. 2020թ-ի համապետական ընտրական մարաթոնն ավարտված է
«Արայիկ Հարությունյանն՝ Արցախի Հանրապետության հաջորդ Նախագահ. նախնական արդյունքներն՝ ավելի քան 87 տոկոս. շնորհավորում եմ բոլորիս»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Հիշեցնենք, որ այսօր Արցախում կայացել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցել են թեկնածուներ Արայիկ Հարությունյանը և Մասիսի Մայիլյանը։ Վերջինն իր աջակիցներին կոչ էր արել չմասնակցել այսօրվա քվեարկությանը։
Արցախի ԿԸՀ-ից հայտնել էին, որ ժամը 20.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 47050 ընտրող (ընտրողների 44,9 տոկոսը):
Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ
2020թ-ի համապետական ընտրական մարաթոնն ավարտված է: Շնորհավորում եմ բոլորիս: Իսկ շնորհավորանքի առիթը բավականին ծանրակշիռ է. պանդեմիայի պարտադրած բարդ պայմաններում մենք բոլորս կարողացանք առանց ցնցումների հաղթահարել քվեարկության 2 փուլերը:
Քվեարկության ակտիվության թեմայով դատողությունները թողնենք քաղաքագետ-վերլուծաբաններին: Իմ կարծիքը հետևյալն է. մեր հայրենակիցների մի մասը` և՛ իմ, և՛ մյուս թեկնածուի կողմնակիցներից, գուցե թե մտածեց, որ ընտրության արդյունքը կանխորոշված է և իր մասնակցությունն այդքան էլ պարտադիր չէ:
Այս ամենով հանդերձ՝ արձանագրում ենք Արցախի Հանրապետության անցումը ժողովրդավարության հաջորդ աստիճանին: Անթերի ոչինչ չի լինում՝ անգամ շատ ավելի կայացած երկրներում: Ժամանակ անց, երբ միջազգային գործընկերները կայցելեն մեր տարածաշրջան, ավելի մոտիկից կկարողանան գնահատել մարդու հիմնական իրավունքների իրացման հանձնառությունը մեզ մոտ ու համեմատել որոշ ճանաչված պետությունների հետ:
Գնում ենք առաջ: Պարտավո՛ր ենք կառուցել մեր ժողովրդի բարեկեցիկ ապագան: Հաջողություն բոլորիս:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ավարտվեցին նախագահի երկրորդ փուլի ընտրությունները
- Արցախի ոստիկանությունը քաղաքացիների և դիտորդների կողմից խախտումների հետ կապված դիմումներ չի ստացել
- Արայիկ Հարությունյան. Այս երկրում ոչ մեկի հետ պրոբլեմ չունեմ
- Արցախ. Քվեարկությունը՝ ժամը 17։00-ի դրությամբ
- Արցախ. 14.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28,4 տոկոսը
- Արցախում քվեարկությանը մասնակցել է ամենատարեց ընտրողը
- Պետնախարար. Արցախում ընտրություններ անցկացնելը որևէ մեկի ցանկությամբ չի
- Արցախ. Ընտրողներն առավել ակտիվ են Հադրությում և Ասկերանում
- Արցախում կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու վիճակը միջին ծանրության է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան