Արցախ. 14.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28,4 տոկոսը
Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 14.00-ի դրությամբ Արցախի Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 29443 ընտրող (ընտրողների 28,4 տոկոսը): Այս մասին հայտնում են Արցախի ԿԸՀ-ից։
Հիշեցնենք, որ 11.00-ի դրությամբ նտրություններին մասնակցել է 15771 ընտրող (ընտրողների 15,2 տոկոսը)։
Արցախի Հանրապետության ոստիկանության` 2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն, Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103 հազար 637:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցել են Արայիկ Հարությունյանը և Մասիսի Մայիլյանը։ Վերջինն իր աջակիցներին կոչ է արել չմասնակցել այսօր ընթացող քվեարկությանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում քվեարկությանը մասնակցել է ամենատարեց ընտրողը
- Պետնախարար. Արցախում ընտրություններ անցկացնելը որևէ մեկի ցանկությամբ չի
- Արցախ. Ընտրողներն առավել ակտիվ են Հադրությում և Ասկերանում
- Արցախում կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու վիճակը միջին ծանրության է
- Արցախ. Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության մեկնարկը տրված է
- Արցախում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103 հազար 637
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան