
Արցախում քվեարկությանը մասնակցել է ամենատարեց ընտրողը
Արցախում ընթացող նախագհական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցել է ամենատարեց քաղաքացին։
«Քիչ առաջ քվեարկությանը մասնակցեց Արցախի ամենատարեց ընտրողը՝ 111 տարեկան Արևհատ տատին: Նա բնակվում է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում: Հարազատների փոխանցմամբ՝ ինչքան փորձել են համոզել, որ, համավարակի վտանգով պայմանավորված, ընտրատեղամաս չգնա, տատին ոչ միայն չի ենթարկվել, այլև ասել է. «Հանգիստ եղեք, ես մյուս քվեարկությանն էլ եմ մասնակցելու»»,-նշել է Վահրամ Պողոսյանն ու հրապարակել տեսանյութ։