Արցախի ոստիկանությունը քաղաքացիների և դիտորդների կողմից խախտումների հետ կապված դիմումներ չի ստացել
Արցախի Հանրապետության նախագաhական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության ընթացքում Արցախի ոստիկանությունը քաղաքացիների և դիտորդների կողմից խախտումների հետ կապված դիմումներ չի ստացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Ջիվան Ղահրամանյանը։
«Վերջին տվյալներով ԱՀ ոստիկանություն տարբեր պատճառներով դիմել է 18 քաղաքացի, որոնցից 9-ը՝ անձնագրերի կորստի հետ կապված: Արցախի Հանրապետությունում ընտրական իրավունք ունի 103 հազար 637 ընտրող: Մարտի 31-ին կայացած ընտրությունների համեմատ՝ երկրորդ փուլի տարբերությունը կազմում է 26 անձ: Լրացուցիչ ցուցակում ընդգրկված է 1270 քաղաքացի: Հայաստանի Հանրապետությունում գործող Երևան 1 տեղամասում քվեարկելու իրավունք ունի 832 քաղաքացի»,- նշել է Ղահրամանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան