Ոչ մի երաշխիք չկա, որ աշնանը չի լինի կրկնակի բռնկում. նախարար
«Եթե մենք հիմա նույնիսկ մեր կատարած միջոցառումների շնորհիվ ունենանք հիվանդությունների տարածման անկում, ոչ մի երաշխիք չկա, որ աշնանը չի լինի կրկնակի բռնկում ցրտերն ընկնելուն պես, որովհետեւ վիրուսի շրջանառությունը նույնիսկ լավ սցենարների դեպքում իսպառ չի վերանա եւ եթե կտրուկ գիտական փոփոխություններ չլինեն դեղի կամ պատվաստանյութի մասով, կրկին մարտահրավերի առաջ ենք լինելու»,- այս մասին Ազատություն TV-ի ուղիղ եթերում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը նաև հավելել է, որ եթե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չստեղծվի, ապա սա ևս վարակի կրկնակի բռնկում պատճառ կարող է լինել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները