Ռուսաստանը պատվաստանյութ ստեղծելու համար ԱՄՆ-ից ստացել է կորոնավիրուսի նախնական մասնիկներ. «Ինտերֆաքս»
«Տոմսկի մաքսային ծառայությունը հայտարարագիր է տվել կորոնավիրուսի նախնական տեսակի ներմուծման համար, որը ռուսական ընկերությունը ներկրել է ԱՄՆ-ից»,-ըստ «Ինտերֆաքս»-ի, երեքշաբթի օրը նման տեղեկատվություն է տարածել մաքսային մարմնի մամուլի ծառայությունը:
«Կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակներում ռուսական ընկերությունը ԱՄՆ-ից Մոսկվայի մարզ է ներկրել վիրուսային մասնիկներ՝ հետազոտություններ անցկացնելու և պատվաստանյութ ստեղծելու համար», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Գործակալությունը չի հայտնում ներմուծող ընկերության անունը:
Վիրուսի մասնիկներն առաքվել են 23x0.6 մմ մեծությամբ և 88 գ. քաշով սրվակի մեջ: Նմուշը տեղափոխվել է ջերմային կոնտեյների մեջ, սառը տարրերի օգնությամբ, քանի որ իրուսի տեղափոխման և պահպանման համար պահանջվում է 2-8 աստիճանի ջերմաստիճան:
Տոմսկի մաքսայինի տեսուչներն ապրանքը բաց են թողել մեկ ժամից պակաս ժամանակահատվածում, չնայած օրենսդրության համաձայն ապրանքը գրանցելու և բաց թողնելու համար անհրաժեշտ է մոտ մեկ աշխատանքային օր:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են