Վրաստանում ՀՀ դեսպանության կոչը՝ բեռնատարների վարորդներին
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը կոչով դիմել է բեռնատարների վարորդներին։
«Ելնելով Վրաստանում նոր կորոնովիրուսի դեմ պայքարի շրջանակներում մտցված սահմանափակումներից՝ բեռնատարների վարորդներին կոչ ենք անում՝
Վրաստանի տարածքում 3 մարդուց ավել չհավաքվել (բեռնատարների հերթի ժամանակ գրանցվել են դեպքեր),
Վրաստան մուտք գործել միայն մեկ վարորդով (բեռնատարի մեջ երկրորդ անձի առկայության դեպքում, վերջինս իջեցվում է, իսկ բեռնատարը շարունակում է ընթացքը),
Ժամը 21։00-06։00 դուրս չգալ բեռնատարից, իսկ Մառնեուլիի շրջանի տարածքում որևէ ժամի դուրս չգալ մեքենայից (Վրաստանում ժամը 21։00-06։00 ամենօրյա ռեժիմով պարետային ժամ է հայտարարված, իսկ Մառնեուլիի շրջանում խիստ կարանտինային ռեժիմ է)։
Վերոնշյալ կարգը խախտած անձինք կտուգանվեն Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության կողմից 3000 լարիի չափով։
Նշենք, որ ՀՀ քաղաքացի որոշ վարորդներ արդեն խախտել են վերոնշյալ կարգը և տուգանվել են, այժմ դեսպանությունը իրավական աջակցություն է ցուցաբերում ՀՀ քաղաքացիներին՝ տուգանքների չեղարկման կամ որոշակի մեղմացման շուրջ»,- հայտնում են դեպսանությունից։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 24 նոր դեպք
- Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվն ավելանում է. Jnews
- Վրաստանում կորոնավիրուսից առաջին մահվան դեպքն է գրանցվել
- Վրաստանը նոր կանոններ է սահմանել երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի համար
- Բեռնատարները, ստուգումից և ախտահանումից հետո, Սադախլոյի անցակետն անցնում են առանց խնդիրների
- Մառնեուլին բեռնատարների համար բաց է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում