Երթուղայինների վարորդները չգիտեն՝ ինչով պահեն ընտանիքը
Երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են անում։ Վարորդներն ասում են, որ գրանցված աշխատող են, երկրում մտցված սահմանափակումների շրջանակում երթուղայինների գործունեության արգելքից հետո չեն կարողանում գումար վաստակել։
Նրանց խոսքով, հարկադիր պարապուրդի են մատնվել, որևէ փոխհատուցում իրենք չեն ստացել։
«Ոչ մի ծրագրի մեջ չկանք»,- նշում են երթուղայինների վարորդները։
«Երեխեքին ինչ ասեմ՝ մի ամիս հաց մի կերեք։ 5-6 տարեկան երեխաներ են, ես նրանց ինչ բացատրեմ»,- ասում է վարորդներից մեկը։
«Ասում են մնացեք տանը՝ մեկս մյուսի համար։ Բայց մեր համար ի՞նչ են անում։ Միակ աշխատողն եմ, 7 շունչ է տանը»,- շարունակում է մեկ այլ վարորդ։
Նրանք նշում են, որ ունեն վարկեր, պարտքեր, որոնք պետք է մուծեն, սակայն գումար չունեն։
Ակցիայի մասնակիցներն ասում են, որ 250-ից ավելի վարորդներ են հարկադիր պարապուրդի մատնված։
«Գիտենք՝ ինչ իրավիճակ է երկրում։ Բոլորին առողջություն ենք մատնում։ Մեր խնդիրն այն չէ, որ այսօր ավելի շատ խնդիրներ առաջացնենք, ուղղակի ուզում ենք իմանանք, թե այդ աջակցության ծրագրերից որի մեջ ենք մենք մտնում»,- ասում են վարորդները։
Մեկ այլ վարորդ էլ կատակեց. «Մնում է է գնամ օպերացիա լինեմ, հղիանամ, գնամ փող ստանամ։
Բա ի՞նչ ասեմ։ Բոլորին հատկացnում են, շոֆերը գլոբուսից դուրս է։ Վարձով ապրող եմ, ընտանիք եմ պահում, բա ինչո՞վ պահեմ»,- ասում է վարորդներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլի 13-ից հանվող սահմանափակումները
- Փաշինյան. Երկուշաբթի օրվանից մի շարք գործունեության տեսակներ կլինեն ամբողջությամբ թույլատրված
- Տաքսիներում նույնպես երկու անձից ավելի չպետք է լինի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան