Շարունակվում է կամավորական աջակցություն ցուցաբերել Արցախում նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն, «Armenian wounded heroes fund»-ի հետ համատեղ, շարունակում է կամավորական աջակցություն ցուցաբերել Արցախում նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:Այս մասին տեղեկացնում է Արցախ տեղեկատվական շտաբը:
Այդ նպատակով ձեռք են բերվել և ԱՀ առողջապահության նախարարությանը տրամադրվել հետևյալ բժշկական պարագաները՝ ակնոցներ երկու տեսակի ընդհանուր՝ 100 հատ, բժշկական պաշտպանիչ արտահագուստ՝ 100 հատ, զինվորական պաշտպանիչ արտահագուստ՝ 30 հատ, պաշտպանիչ վահաններ (կասկա)՝ 100 հատ, պաշտպանիչ դիմակ՝ FFP2- 100 հատ, գազային ռեսպիրատորներ՝ 21 հատ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին