Նիկոլ Փաշինյան. Ունենք չափազանց լուրջ շանս՝ ջարդելու համաճարակի ողնաշարը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ այսօրվա տվյալներով ունենք կորոնավիրուսի ակտիվ դեպքերի որոշակի նվազում։
«Առաջին անգամ է, երբ մեր վարակակիր պացիենտների թիվը ոչ թե աճում է, այլ նվազում է։ Իհարկե, ունեմ նաև վատ նորություն, ևս երկու մահ ենք ունեցել։ Կարող եմ նաև ասել, որ մահվան դեպքերի միջին տարիքը կազմում է 74.8։ Երեկ մենք ավելի շատ լավ լուրեր ունենք, կան վատ լուրեր։ Բայց ես սա ասում եմ նրա համար, որ ոչ թե մեր զգոնությունը թուլանա, ու բռնկում ունենանք, այլ ուզում եմ ընդգծել, որ ունենք հնարավորություն՝ ջարդելու վարակի ողնաշարը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս պահին շատ բան է կախված յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունից։
Նա գործատուներին կոչ արեց իրենց ընկերություններում ձեռնարկել առանձնահատուկ հակահամաճարակային միջոցառումներ, որպեսզի հնարավոր լինի պահպանել վիրուսի տարածման տեմպի նվազումը։
Նա ներողություն խնդրեց քաղաքացիներին պատճառվող անհանգստությունների համար։ Հույս հայտնեց, որ կանխատեսվող շոգ եղանակը, պարետատան կողմից իրականացվող միջոցառումները, արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումների արդյունքում վիրուսը կնահանջի։
«Այս պահին ունենք չափազանց լուրջ շանս՝ կոտրելու համաճարակի ողնաշարը, բայց դրանից մեր զգոնությունը պետք է եռապատկվի, բազմապատկվի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է լինել «դուխով», ամենակարևորը՝ զգոն ու կարգապահ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան