Beeline-ի նոր առաջարկները հեռավար ուսուցումը կդարձնեն էլ ավելի հասանելի բոլորի համար
Beeline-ը ինտերնետի հատուկ սակագնային փաթեթներ է մշակել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ ծրագրի գործարկման արդյունքում: Առաջարկներին կարող են միանալ Նախարարության կողմից շահառու համարվող աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ՝ ներկայացնելով Նախարարության կողմից տրամադրած վկայականները: Առաջարկը հասանելի է միայն նոր բաժանորդներին։
Ընկերությունից հայտնում են, որ հաշվի առնելով սարքավորման համատեղելիության հետ կապված ֆիքսված ինտերնետ կապի առանձնահատկությունները՝ Beeline-ի առաջարկներում ներառված է նաև ֆիքսված ինտերնետ սարքավորումը (Wi-Fi router):
«Թվային կրթության աջակցությունը Beeline-ի կորպորատիվ պատասխանատվության հիմնական ուղղություններից է: Մեր ինտերնետի լայն հասանելիության շնորհիվ, հատկապես մարզերում, շատ աշակերտներ, ուսուցիչներ և ուսանողներ կարող են օգտվել մեր հատուկ առաջարկներից և ստանալ գիտելիքներ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Առաջարկ 1: Ֆիքսված ինտերնետ մինչև 10 Մբիթ/վրկ արագությամբ: Անհրաժեշտ է ֆիքսված հեռախոսագծի առկայություն: Առաջարկը ներառում է Wi-FI սարքավորում և հասանելի է ՀՀ գրեթե ամբողջ տարածքում: Ամսավճարը՝ 2000 դրամ:
Առաջարկ 2: Օպտիկական ինտերնետ մինչև 25 Մբիթ/վրկ արագությամբ: Անհրաժեշտ է ֆիքսված հեռախոսագծի առկայություն: Առաջարկը ներառում է Wi-FI սարքավորում և հասանելի է Երևանում և մարզային 6 քաղաքներում (Գորիս, Վարդենիս, Ստեփանավան, Վայք, Աբովյան, Արտաշատ): Ամսավճարը՝ 4000 դրամ:
Շարժական ինտերնետի համար ևս հասանելի են երկու սակագնային փաթեթներ: Կանխավճարային, որի շրջանակում 1500 դրամի դիմաց 30 օրով տրամադրվում է 50 ԳԲ և հետվճարային, որի շրջանակում 4000 դրամի դիմաց 30 օրով տրամադրվում է 80 ԳԲ ինտերնետ և մոդեմ՝ 18 ամսվա պայմանագրով։ Ժամկետից շուտ մոդեմը սարքին վերադարձնելու դեպքում տույժ չի նախատեսվում։
Միանալու համար անհրաժեշտ է դիմել՝ զանգահարելով 0628 կարճ համարին, կամ գրել Ֆեյսբուքյան էջերից որևէ մեկին ՝ Beeline Armenia կամ Beeline Business՝ ներկայացնելով վերոնշյալ վկայականը։ Ընկերության աշխատակիցները կընդունեն հայտը և կապ կհաստատեն բաժանորդի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Beeline. Անդրեյ Պյատախինը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը
- Beeline-ն աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման զարգացմանը
- Beeline-ն աջակցում է ԱՆ կամավորներին
- Պարետի որոշման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Beeline-ի բոլոր սպասարկման գրասենյակների աշխատանքը
- Beeline-ի շարժական կապի բաժանորդները կարող են անվճար օգտվել մի շարք պետական կայքերից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան