ՅՈՒՆԻՍԵՖ. ՔՈՎԻԴ-19-ի բռնկումը վտանգել է ավելի քան 117 միլիոն երեխայի պատվաստումը կարմրուկի դեմ
Քանի որ կորոնավիրուսը դեռ շարունակում է տարածվել, ավելի քանի 37 երկրներում բնակվող ավելի քան 117 միլիոն երեխա կարող է բաց թողնել կարմրուկի դեմ պատվաստումը։ Կարմրուկի դեմ պատվաստումները արդեն ավելի քան 24 երկրներում հետաձգվել են և կշարունակվեն հետաձգվել մի շարք այլ երկրներում ևս։ Նման հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը։
ԱՀԿ-ն Իմունիզացիայի մասնագետների ռազմավարական խորհրդի կողմից նոր ուղեցույց է հրապարակել, որպեսզի աջակցի երկրներին շարունակել իմունիզացիայի ծրագիրը ՔՈՎԻԴ-19 պանդեմիայի ժամանակ։ Ուղեցույցը սատարել է Կարմրուկի և դեղնախտի նախաձեռնությունը, այդ թվում՝ Ամերիկյան կարմիր խաչը, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՄԱԿ-ի հիմնադրամը:
Ըստ ոււղեցույցի, խորհուրդ է տրվում երկրների կառավարություններին ժամանակավորապես դադարեցնել կանխարգելիչ պատվաստումները այն հիվանդությունների դեմ, որոնց բռնկում վաղուց չի գրանցվել։
«Եթե կորոնավիրուսի տարածման պատճառով պատվաստումները ժամանակավորապես դադարեցնելու բարդ ընտրություն է կատարվել, ապա մենք կոչ ենք անում ղեկավարներին բազմապատկել ուժերը և հայտնաբերել չպատվաստված երեխաներին, որպեսզի պատվաստման գործընթացը վերսկսելուն պես բնակչության ամենախոցելի խումբը կարմրուկի դեմ ամենաառաջինը պատվաստվի»,-նշում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագետները։